Պարզ ու արդյունավետ հնարքներ հազը մեղմելու համար. 9 խորհուրդ
Հազը բավական տարածված ու տհաճ խնդիր է, որը համարվում է շնչառական համակարգի հիվանդությունների հիմնական ախտանշաններից մեկը: Այս խնդրից ազատվելու համար մարդիկ սովորաբար հատուկ դեղամիջոցներ են ընդունում, սակայն կան մի շարք պարզ ու արդյունավետ հնարքներ, որոնք կօգնեն ազատվել հազից անգամ առանց դեղորայքի: Գերմանացի մասնագետները ներկայացրել են դրանցից մի քանիսը:
Պահպանել օդի խոնավությունը
Շնչառական համակարգի լորձաթաղանթը հազով չծանրաբեռնելու համար հարկավոր է հետևել տարածքում օդի խոնավության մակարդակին: Եթե հնարավոր չի օդը խոնավեցնել հատուկ սարքի միջոցով, ապա հարկավոր է խոնավ սրբիչ փռել սենյակում կամ տաքացուցիչի վրա:
Բավարար քանակությամբ հեղուկ խմել
Կոկորդի ու բրոնխների լորձաթաղանթի շրջանառության ակտիվության պահպանումը շատ կարևոր է, ուստի հարկավոր է բավարար քանակությամբ հեղուկ օգտագործել հյուսվածքները խոնավեցնելու համար: Այս դեպքում լավագույն տարբերակը կլինեն բուսական թեյերը, որոնք նաև ջրիկացնում են լորձն ու մեղմում հազը:
Եզան լեզվի թեյ խմել
Այս բույսը շատ օգտակար է առողջական ամենատարբեր խնդիրների դեպքում և հազը նույնպես բացառություն չի: Պարզապես հարկավոր է թրմել եզան լեզուն ու խմել ստացված թեյը:
Կտտկենու հատապտուղների թեյ խմել
Շատ արդյունավետ կարող է լինել նաև կտտկենու հատապտուղներից ստացված թեյը: Այս ըմպելիքը ջրիկացնում է լորձն ու նպաստում է օրգանիզմից դրա դուրսբերմանը: Բացի այդ, այն նաև հիանալի կանխարգելիչ միջոց է մրսածությունից խուսափելու համար:
Տաք լոգանք ընդունել
Անչափ օգտակար կարող է լինել նաև տաք լոգանքը: Ընդ որում՝ մասնագետները հորդորում են լոգանքի ջրին նաև ուրց ավելացնել, քանի որ ուցի թուրմի տաք գոլորշին շնչելն օգնում է մեղմել հազը:
Մեղրով կաթ խմել
Հազը մեղմելու արդյունավետ միջոց կարող է լինել նաև ոչ շատ տաք կամ գոլ կաթը, որին հարկավոր է մի փորք մեղր ավելացնել:
Սոխի հյութ օգտագործել
Սոխի հյութը կարող է համադարման միջոց լինել կոկորդի ցավից ու հազից ազատվելու համար: Պարզապես հարկավոր է քամել սոխի հյութը, ավելացնել մի փոքր մեղր ու խմել ստացված խառնուրդը փոքր կումերով:
Աղաջրի գոլորշի կիրառել
Տաք, խոնավ ու աղի օդը շնչելը կօգնի ազատել բրոնխներն ախտածին միկրոօրգանիզմներից: Պարզապես հարկավոր է մոտ 10 գրամ աղ ավելացնել 1 լիտր տաք ջրին ու շնչել տաք գոլորշին:
Հրաժարվել ծխախոտից
Հազի դեպքում հարկավոր է մոռանալ ծխախոտի մասին, քանի որ բրոնխների գրգռված ու բորբոքված լորձաթաղանթն առանց այդ էլ վատ վիճակում է: Նման դեպքերում ծխախոտի ծխի մեջ պարունակվող վնասակար տարրերը կարող են շատը վատ հետևանքներ ունենալ, ուստի հարկավոր է խուսափել այս վատ սովորությունից:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
