ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 27 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ` պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 27 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝ 1. Հավելված N 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1) 2-րդ և 3-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել. 2) 4-րդ կետից հանել «և 2-րդ կետերից» բառերը. 2. Հավելված N 2-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ.
«2. ՀՀ պարետի թույլտվությամբ, հաշվի առնելով պետական կառավարման մարմինների դիրքորոշումը, կարող են սահմանվել բացառություններ սույն որոշման հավելված 2-ով ժամանակավորապես սահմանափակված տնտեսական գործունեության տեսակների շրջանակներում արտադրության կազմակերպման, առևտրային գործունեության ծավալման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար՝
ա. ելնելով նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման, դրա հետևանքների վերացման կարիքներից.
բ. պետության հատուկ կարիքների համար՝ կենսական անհետաձգելիության հանգամանքներից ելնելով.
գ. առաջնային կարևորության մատակարարման ու արտադրական շղթաների՝ հնարավոր խափանումներից խուսափելու նպատակով.
դ. տնտեսական գործունեության տեսակների մասով, որոնց համար Հավելված 2ով նախատեսված է դիմում-հայտ ներկայացնելու հնարավորություն»:
2) 2–րդ կետից հետո ավելացնել 2.1-րդ կետը՝ հետևյալ բովանդակությամբ. «2.1. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում բացառությունից օգտվելու նպատակով ՀՀ պարետին ներկայացվում է դիմում-հայտ կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական covid19.gov.am հարթակի միջոցով»:
3) 3-րդ և 4-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )