Չինաստանում մեկ շաբաթից ավելի կորոնավիրուսից մահվան որևէ դեպք չի գրանցվել․ երկրում ապաքինվել է վարակվածների 93,2 տոկոսը

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների 93,2 տոկոսն ապաքինվել է հիվանդությունից, այժմ հիվանդանոցներում բուժումը դեռևս շարունակում է առնվազն 1000 մարդ, հայտնում է korrespondent.net կայքը՝ հղքում տալով ՉԺՀ առողջապահության հարցերով հանձնաժողովի հրապարակած տվյալներին։

Ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 82 798 դեպք, որից 77 207-ն արդեն ապաքինվել է, մահացել է 4632 հիվանդ։

Վերջին մեկ օրում երկրում գրանցվել է վարակման 10 դեպք, որից 6-ն արտերկրից է Չինաստան ժամանել:

Չինական իշխանությունները կորոնավիրուսից մահվան մասին վերջին անգամ ապրիլի 15-ին են հայտնել․ այսպիսով՝ ավելի քան մեկ շաբաթ՝ ութ օր, երկրում կորոնավիրուսից մահվան որևէ դեպք չի գրանցվել։

Չինաստանի իշխանություններն Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին հայտարարել են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է նոր կորոնավիրուսային համավարակի բռնկման մասին:

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 2 646 452-ի, մահացել է 184 353, ապաքինվել 723 734 մարդ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )