Պապիկյանները զավակի են սպասում

Այս տարվա հունվար ամսին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքն էր «Փարավոն» ռեստորանային համալիրում: Մեծ շուքով, բավականին հասուն տարիքում ամուսնացող նախարար Պապիկյանի հարսանիքն իսկական իրադարձություն էր հանրային կյանքում: Նրա կինը տարածքային կառավարման նախարարության նախկին խոսնակն էր` Արմինե Մուրադյանը, ում հետ Պապիկյանը ծանոթացել էր աշխատանքի բերումով: Անցել են ամիսներ, Պապիկյանների ընտանիքը շուտով համալրվելու է նոր անդամով: Պապիկյանի կինը, որն այժմ աշխատում է Տարածքային կառավարման նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում, երեխայի է սպասում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )