Պոսլե զավտրա.կամ մեկ չինովնիկի հավաքական կերպարը

Պոսլե զավտրա.կամ մեկ չինովնիկի հավաքական կերպարը

Իրեն հարգող պետական ծառայողը մի շատ վատ սովորություն ունի՝ոնց իրեն վերևից վազացնում են, կաբինետից-կաբինետ գորլուղում՝այդպես էլ նա է փորձում քաշքշուկների մեջ գցել այն մարդկանց, ովքեր X հարցի լուծման բանալին իրենց մոտ են փնտրում։Որպես կանոն ծանր թղթատարությունից էն կողմը հավես չունալն է, 15 օր մարդուն տանել-բերելը, որ ցույց տան ինչ-ինչ հարցում դու իրանից կախված ես։Հայաստանում ոչ մի իշխանություն այդպես էլ ի վիճակի չեղավ, կամ չունեցավ այն բավարար կենսունակությունը, որ սովետական չինովնիկի կարծրատիպը կոտրեր։Թերևս մի բան աներկբա ճշմարտություն է, եթե աշխատում ես թափանցիկ ու օրենքի տառին համապատասխան՝ինքնաբավության հետ կապված խնդիր չունես, պրիմիտիվ վախեր էլ չես ունենա՝բա որ մի կեղտ բռնի, բա որ, բա որ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )