Ուկրաինացի զինվորականը գողացել է ուկրաինական տանկը և անցել ռուսների կողմը (Տեսանյութ)
Ուկրաինացի զինվորականը գողացել է ուկրաինական զինված ուժերի տանկը և անցել Դոնեցկի ուղղությամբ ՌԴ ԶՈւ կողմը։ Նա նախապես պայմանավորվել է ռուսների հետ և մոտենալով ռուսական դիրքերին՝ ինքն իրեն ճանաչելու համար տանկի թնդանոթի փողը բարձրացրել է։
Ինչպես ինքն է խոստովանել, այսպես ավելի անվտանգ է՝ ոչ ոք չի կասկածի փախուստի մասին, նրանք մեկնումը կշփոթեն մարտական առաջադրանքի հետ: Եվ ոչ մեկը չի կրակի մեջքին, քանի որ դա տանկ է:
Մաքսիմը ծնվել է Սվատովո քաղաքում (ԼԺՀ), հասցրել է ապրել Լեհաստանում, վերադարձել Ուկրաինա: Այստեղ զորակոչել են, եւ նա ծառայել է Ուկրաինայի զինված ուժերի չորս բրիգադում, որոնցից յուրաքանչյուրը մեծ կորուստներ է կրել:
