Ուկրաինան դժվարությունների է բախվում հակահարձակման ժամանակ. Բլինկեն

Ուկրաինան դժվարությունների է բախվում հակահարձակում իրականացնելու հարցում: Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Միաժամանակ, ըստ նրա, Կիևը «ունի հստակ ծրագիր», և Ուկրաինայի Զինված ուժերը հավատարիմ են դրան, սակայն «կարող են շաբաթներ և ամիսներ պահանջվել, որպեսզի Ուկրաինայի ռազմական ռազմավարությունն իրեն ապացուցի»։

Share This