Համեղ անկյուն․ Լավաշով տաք ռուլետ՝ պանրով և կանաչիով

Պատրաստեք համեղ ուտեստ ընդամենը 10 րոպեում

Անհրաժեշտ է՝

2 թերթ լավաշ

200 գ պանիր

Կանաչի՝ սամիթ, մաղադանոս

1 ձու

Մի փոքր կարագ

Պանիրը խառնել մանր կտրատած կանաչու հետ, լցնել լավաշի վրա, փաթաթել ռուլետի տեսքով, վրան քսել հարած ձու և տապակել թավայի մեջ՝ մինչև ոսկեգույն դառնալը։ Համեղ նախաճաշ կամ արագ ընթրիք՝ ամբողջ ընտանիքի համար։

Հետաքրքիր փաստ․ հայկական լավաշի պատրաստման ավանդույթը 2014 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

Share This