Լեհաստանն ամրացնում է Բելառուսի հետ սահմանը «Վագներից» վախենալով
Լեհաստանն ամրապնդում է Բելառուսի հետ սահմանը Եվգենի Պրիգոժինի և «Վագների» այնտեղ տեղափոխվելու մասին լուրերի ֆոնին:
Այս մասին լեհական հեռուստատեսության եթերում հայտարարել է վարչապետ Մատեուշ Մորավիեցկին։
Նրա խոսքով, Վարշավան «ուշադրությամբ հետևում է» Ռուսաստանի Դաշնությունում ռազմական ապստամբության արդյունքներին, իսկ լեհ զինվորականները լրացուցիչ ամրապնդել են սահմանները Բելառուսի և Կալինինգրադի մարզի հետ սահմանին։
Վարչապետը բացատրել է, որ այդ միջոցները արձագանք են Մոսկվայի կողմից հնարավոր սպառնալիքին, քանի որ «Լուկաշենկոն և Պուտինը կարող են շատ տարօրինակ վարվել»։
ՆԱՏՕ-ի արևելյան թևի ուժեղացման անհրաժեշտության մասին՝ կապված «Վագների» ենթադրյալ Բելառուս տեղափոխման հետ, հայտարարել է նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
Եթե «երաժիշտները» Բելառուս են գնում «անհասկանալի ծրագրերով և անհասկանալի մտադրություններով, դա միայն նշանակում է, որ մենք պետք է էլ ավելի ամրապնդենք մեր արևելյան սահմանների անվտանգությունը», – ասել է նա։
Այսինքն, «Վագները» վերածվել է այն հեղինակությանը, որ միայն նրա ներկայությունից ամբողջական պետություններ են սկսել նրանից վախենալ:
