Ուզում էր գնացքով Գյումրի գալ ու մասնակցել դոմիկի մի բնակչուհու նշանադրությանը
«
Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Ֆեյսբուքը դառնում է անտանելի… հիմա էլ Գերմանի, լավ մարդու և ընկերոջս մահը գուժեց… ընդամենը երկու օր առաջ երկար զրուցում էինք, հազար նպատակներ և ծրագրեր ուներ Գյումրու հետ… երկու օր առաջ ուզում էր գնացքով Գյումրի գալ ու մասնակցել դոմիկի մի բնակչուհու նշանադրությանը, ֆոտոներ էր անել և նվիրեր, 20 հազար դրամ էլ իր կողմից նվիրելու էր, չգիտեմ ինչու համոզեցի, խորհուրդ տվեցի որ սպասի և հարսանիքին մասնակցի, շատ երկար զրուցեցինք, համատեղ պլաններ ունեինք, բարևներ փոխանցեց …, թեև Ամանորը Գյումրիում էր դիմավորել….
Աղքատանում է Հայաստանի մարդկայինը, կյանքը, մշակույթը…անգամ հավատս չի գալիս, որ ցավակցական Խոսքեր գրեմ…»:
Հիշեցնենք, որ այսօր մահացել է հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը: Նախնական տեղեկություններով մահվան պատճառը սրտի կաթվածն է: Մահվան ժամանակ Ավագյանը տանն է եղել:
