Ով էր հրավիրել Բելիզի առաջին տիկնոջն Հայաստա

Հոկտեմբերի 5-ից 9-ը Հայաստանում էր Կարիբյան ավազանի ամենից ազդեցիկ կանանցից մեկը՝ Քիմ Սիմփլիսը։ Հայկական մեդիան բավական լայն կերպով լուսաբանեց տիկին Սիմփլիսի այցը Երեւան։ Վերջինս, ուղեկցությամբ «Իմ քայլը» իշխող պատգամավորական ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցի նույն ֆրակցիայի պատգամավոր Նարեկ Մկրտչյանի, այցելել է Մայր Աթոռ Ս․ Էջմիածին, հյուրընկալվել Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսին, ապա արդեն Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկտրչյանի, նույն խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ այցելել Machanents tourism & art կենտրոն, ինչպես նաեւ՝ «Իմ ուղին/ My Way educational and rehabilitation centre» աուտիզմ ունեցող երեխաների վերականգնողական կենտրոն։ Բելիզի առաջին տիկնոջը հատկապես տպավորել էր աուտիկ երեխաների կենտրոնը եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի հայկական փորձը սկսի կիրառվել Բելիզում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )