Ողբերգական դեպք Ռուսաստանում․ յոթնամյա երեխա է զոհվել
Երեք փոքրահասակ երեխաներ՝ երեք, հինգ եւ յոթ տարեկան, հայտնվել են ջրի տակ՝ սառույցի կոտրվելու հետեւանքով՝ Ռուսաստանի Բաշկիրիայի ինքնավար հանրապետության Բայգիլդինոյի լճում։ Այս մասին հայտնում է Ufa1.ru-ն։ Երեխաներին նկատել են հարեւանները։ Նրանք արագ ահազանգել են փրկարար ծառայություններից։ Երեխաների հայրը նետվել է ջուրը եւ մինչ կժամանեին փրկարարները հանել երեխաներին ջրից։ Երկուսը փրկվել են, սակայն մեկի՝ յոթնամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։ Ներկայումս տուժած ընտանիքի հետ սկսել են աշխատել հոգեբանները։
