Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը
Ucom-ը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարում են «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի շրջանակում նոր համագործակցության մասին։ Ucom-ի աջակցությամբ նախագծային բաղադրիչը կունենա կանաչ ուղղվածություն, իսկ 2026-2027 ուսումնական տարում շրջանավարտների մշակած 10 նախագծեր կլինեն բնապահպանական՝ համահունչ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին։
Մեկնարկի առիթով կողմերի ներկայացուցիչները այցելեցին Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց։ Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ ԱԲ-ն կարող է օգնել բնապահպանական խնդիրների լուծմանը, Սյուզաննա Շամախյանը՝ որ նախաձեռնությունը խթանում է նորարար մտածողությունը։
