Ոստիկանները քաղաքացիներին տուգանում են աղբ նետելու համար, բայց իրենք աղբ են նետո՞ւմ
Էս մեքենայի մեջ ոստիկաններ էին, ղեկին` հաստատ ոստիկան էր
Իսակովի վրա ինձնից ճանապարհ խնդրեց` տվեցի, անցավ իմ դիմաց ու սկսեց պատուհանից աղբ թափել դուրս: Երկու անգամ ձեռքի եղածը դուրս նետելուց հետո մեկ էլ տեսա` հետևի ուղևորը քպակին իջեցրեց ու մի բան էլ ինքն իր կողմից շպրտեց:
Ափսոս, չհասցրեցի տեսանյութով ֆիքսեմ էդ պահը, թե ոնց են աղբ թաթելու համար մեզ տուգանող ոստիկանները իրենք աղբ նետում գետնին: Թեպետ` ղեկին կարծես թե Գվարդիայի ծառայող էր, ոչ թե պարեկ, բայց դա կապ չունի:
Տիկին նախարար, ձեր ոստիկաններին սովորեցրեք, որ աղբ նետելը փնթիություն է և օրենքի խախտում, ու դա բոլորիս է վերաբերում` ինձնից սկսած:
Հուսով եմ` մինչև տարվա վերջ էս տարրական բաները սովորեցրած կլինեք: Ցանկության դեպքում կարող եք համարներով պարզել` ով է եղել:
