Ո՞վ է ումից ձայն փախցնում
Արդեն տեղեկացրել ենք, որ մարտի 26-ին Մարալիկում կրկին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու, որին մասնակցելու են 4 քաղաքական ուժ՝«Քաղաքացիական պայմանագիրը», «Ազգ-համայնք» դաշինքը, «Իմ հզոր համայնք» և «Հայկական երազանք» կուսակցությունը։
Մարալիկում այս պահին կրքերը խմորումների փուլում են, այսինքն՝ով ինչպես կդիրքավորվի, որ ուժը, որ կուսակցությանը կմիանա։
Մեզ հասած տեղեկություններով ՝եթե մինչև այս պահը վստահ էին, որ ՔՊ-ն վերարտադրվելու շանս չունի, հիմա այլ է իրավիճակը։ՏԻՄ ընտրություններին մասնակցող առնվազն 2 քաղաքական ուժեր մտել են արենա, որ ուղղակի ձայներ չեզոքացնեն և իրականություն դարձնեն ՔՊ-ի սցենարը։Ըստ շրջանառվող լուրերի՝«Հայկական երազանք» կուսակցությունը ի դեմս Ագուն Սաղաթելյանի համագործակցում են ՔՊ-ի հետ և չի բացառվում, որ միանա ՔՊ-ին։Մենք նման նախադեպ ունեցել ենք 2021-ին Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ժամանակ։Հրամանն իջեցված է, դերերն էլ բաշխված։
