Բացառիկ բանահավաքչական երգեր, նոր պրեմիերաներ․ տեղի կունենա «Սասնա Ծռեր» ազգագրական խմբի համերգը
Ապրիլի 10-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում տեղի կունենա «Սասնա Ծռեր» Ազգագրական Երգի-Պարի համույթի (գեղարվեստական ղեկավար Հովհաննես Մկրտչյան) համերգը, որը կրում է «Ի ԶԷ՛Ն» խորագիրը։ Համերգային ծրագիրը ներառում է բացառիկ բանահավաքչական երգեր, չլսված երգերի պրեմիերաներ, ազգային, ռազմահայրենասիրական երգեր ու պարեր, ազգագրական նյութ՝ հայ ավանդական ընտանիքի, ծեսերի, հավատամքի մասին։
Սասնա ծռեր» ազգագրական համույթը հիմնադրվել է 2011թ-ին: Խումբը ներկայացնում է Հայոց աշխարհի երգն ու պարը, ուսումնասիրում, սովորում ու տարածում ազգագրական մշակույթը: Խմբի հիմնական-առաջնային նպատակն է առավել ճիշտ ներկայացնել ազգագրական մշակույթը, ծեսերը, երգն ու պարը:
Համերգի տոմսերը կարող եք ձեռք բերել Tomsarkgh.am կայքից։


