Շիրակում բախվել են Mercedes-ը և ВАЗ 2106-ը. 4 վիրավորներից 2-ը մանկահասակներ են. Shamshyan.com
Հոկտեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:10-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 54-ամյա Բաբկեն Հ.-ի վարած Mercedes մակնիշի 34 LZ 615 համարանիշի և Զիթհանքով գյուղի բնակիչ, 60-ամյա Ցոլակ Ք.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 FՍ 669 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով վարորդներից Ցոլակ Ք.-ն, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 27-ամյա Լուսինե Ս.-ն, 7-ամյա Էլյա Ք.-ն, 1-ամյա Արտյոմ Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյոութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

