Նրա «մելկի ժուլիկությունները», հիվանդագին աստիճանի են հասել Սերժ Սարգսյանի նկատմամբ. Շիրազ Խաչատրյան

ՀՀԿ֊ական Շիրազ Խաչատրյանը գրում է

Ինչպե՞ս անվանել մի մարդու, ով  իշխանականներին հավասար ու նրանց զուգահեռ, լծվել է մեր հերոսական անցյալի պատմության վարկաբեկման քարոզչությանը՝ նպատակ ունենալով կասկածի տակ դնել, աղավաղել , ամբողջությամբ արժեզրկել մեր վերջին ժամանակափուլի ազգային պատմության կարևոր պահերն ու կերպարներին:

Թվում է, թե պատմական հերոսների վարկաբեկման, պատմական իրադարձությունների «վերաշարադրման» գործի փայլուն մասնագետներ են քպականները, բայց նրանց էդ գործում ոչ մի բանով չի զիջում Արամ Գաբրելիանով անուն ազգանունով երևույթը:

Նրա «մելկի ժուլիկությունները», տխմար բովանդակությունները  արդեն հիվանդագին աստիճանի են հասել  Սերժ Սարգսյանի նկատմամբ հակաքարոզչություն անելու գործում: Չեմ պատրաստվում տեղադրել նրա կողմից սարքած ու տարածած վերջին էշությունները, բայց էն, որ սրա նմաններին դեռ լուրջ ընդունող կա և կարդացող, դա է մտածելու տեղիք տալիս…

Մտածելու տեղիք է տալիս, քանի որ սրա նմանների քարոզչական մեթոդաբանությունը ոչ թե միայն նեղ անձնական, քաղաքական քարոզչական մարտ է հիշեցնում, այլ  ավելի խորքային՝ ազգային ինքնության հիմքերը խարխլելուն, պատմական հիշողությունը մարելուն միտված հստակ ձեռագրի է նման…

 

Share This