Նիկոլ Փաշինյանի կարծիքով ամենամեծ խնդիրը Հայաստանի համար՝ կապիտալ ծախսերն են

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ինքը միշտ ասել է, որ ամենամեծ պրոբլեմը կապիտալ մասով ծախսերն են: «Անցած տարվա ժամանակահատվածի համեմատ՝ այս տարի կապիտալ ծախսերը շատ շոշափելի են, բայց մեր սահմանած նշաձողին չենք կարող հասնել, քանի որ նաև բարձր որակական չափանիշներ ենք դրել»,-մանրամասնել է գործադիրի ղեկավարը։ Նա նաեւ նշեց, որ վերստին հաստատում է իր կողմից արված այն հայտարարությունը, թե փողի խնդիր չկա, սակայն եւ նկատեց, որ երբ որ նման բան է հայտարարվում, դա չի կարող նշանակել, թե պետք է դուրս գալ փողոց ու փող բաժանել։ «Այդ դեպքում փողի արժեքը կընկնի, այսինքն՝ կարժեզրկվի»,-ասել է նա և հավելել որ այդ դեպքում կարող է այնպես ստացվել, որ մեկ կիլոգրամ հաց գնելու համար երկու կիլոգրամ գումար պետք է տաս: «Երբ ասում ենք, որ փողի խնդիր չունենք, նկատի ունենք՝ կապիտալ ներդրում անելու համար փողի խնդիր չունենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ ինը ամիսների ընթացքում բյուջեի եկամտային մասը ավելացել է 21,6 տոկոսով: «Մենք ռազմավարության վրա աշխատում ենք և եկել ենք եզրակացության, որ պոտենցիալ գումարները պետք է ներգրավել կապիտալ ծախսերի վրա, որոնք մենք համարում ենք մեգածրագրեր, և այդ դեպքում գումարը կունենա արժեք»,-ասաց նա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )