Մի իրի պատմություն. յոգուրտ
20 — րդ դարի վերջին Ռուսաստանի բնակիչները կարողացան ճաշակել վառվռուն պիտակներ ունեցող պլաստմասե ամաններով յոգուրտը:
Բայց սխալ է այն պնդումը, որ յոգուրտը նոր մթերք է և ոչ հայտնի` անցյալում: Այդ մթերքի ծագման պատմությունը սկսվել էր 7000 տարի առաջ:
Դժվար է ասել, թե ով է առաջինը այն հայտնաբերել: Յոգուրտի մասին տեղեկություններ պահպանվել են տարբեր ժողովուրդների մոտ, և բոլորը վկայում են գրեթե նույն ժամանակի մասին:
Թյուրքական ժողովուրդները յոգուրտը անվանել են «Սպիտակ թթվածին», և իրենց կուռքերի ողորմածությունը շարժելու համար, նրանց յոգուրտ էին զոհաբերում: Յոգուրտի մասին գիտեին նաև քոչվոր ժողովուրդները, որոնք կաթը տեղից տեղ տանելու համար օգտագործում էին կենդանիների կաշվից պատրաստված տարաներ: Այդ փոխադրումների ժամանակ կաթի մեջ ընկնում էին մանրէներ, որոնք առաջացնում էին խմորում, և թթվածին: Երկար ճանապարհի ընթացքում կաթը տեղափոխող կենդանիներն անընդհատ շարժվում էին, կաթը տարաների մեջ խառնվում էր, իսկ արևի շողերը տաքացնում էին այն, և այդպես ստացվում էր յոգուրտ: Հնդկաստանում այդ մթերքը ստանում էին այլ կերպ. կաթը մի ամանից մյուսն էին լցնում` գործածելով կոպիտ տնայնագործական կտավ :
Յոգուրտը իսկական թագավորական փառք ձեռք բերեց 1501 թ.` Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուայի հիվանդության ժամանակ: Պալատական բժիշկները, փորձելով բոլոր դեղամիջոցները, գուժում էին նրա մոտալուտ մահը: Եվ այդ ժամանակ բժիշկներից մեկն առաջարկեց թագավորին` ամեն օր յոգուրտ ուտել: Եվ թագավորը բուժվեց: Ֆրանսուայի հրամանով պալատում սկսեցին այծեր պահել, որպեսզի յուգուրտ պատրաստելու համար միշտ թարմ կաթ ունենան։
Յոգուրտի պատմության մեջ խոշոր ներդրում է ունեցել նոբելյան մրցանակակիր Իլյա Իլյիչ Մեչնիկովը: Նա իրեն նվիրել է կաթնամթերքների ուսումնասիրմանը, այդ թվում` յոգուրտի:
Հետևելով Բալկաններում ապրող տարբեր ժողովուրդների ապրելակերպին` Մեչնիկովը ուշադրություն դարձրեց, որ նրանք խմում էին կաթնային ըմպելիք` յուգուրտ անունով, և հռչակված էին որպես երկարակյացներ։ Գիտնականին հաջողվեց հայտնաբերել մանրէները: Դրանք յոգուրտային Lactodacillus bulgaricus և Streptococcus thermophiles մանրէներն էին:
Մեչնիկովի պնդմամբ` Ռուսաստանում 20-֊րդ դարի սկզբին սկսեցին բուլղարական բաղադրատոմսով արտադրել այծի թթված կաթի շիճուկից ըմպելիք: Այն ժամանակներում, ինչպես մնացած դեղերը, այն կարելի էր գնել միայն դեղատանը։
20 — րդ դարի 30-ական թվականներին «Դանոն» կաթնամթերքի կայսրության հիմնադիր իսպանացի Իսահակ Կառասոյին հաջողվեց լակտոմանրէների արտադրության արտոնագիր ստանալ Պաստերովսկու ինստիտուտում, որտեղ իր աշխատանքներն էր կատարում Մեչնիկովը: Դրանից հետո յոգուրտը կարելի էր գնել ոչ միայն դեղատներում, այլ նաև վաճառվում էր խանութներում:
