ՀԱՎԻ ԿՐԾՔԱՄԻՍ ,,6 ՀԱՄԵՄՈՒՆՔ՛՛
Բաղադրիչներ.
հավի կրծքամիս – 500 գր,
ձիթապտղի յուղ,
զիրա (քեմոն) – 1 թ.գդ.,
համեմի սերմ – 0,5 թ.գդ.,
կծու կարմիր պղպեղ – 0,5 թ.գդ.,
ուրց – 2 թ.գդ.,
կանաչ ռեհան – 1 թ.գդ.,
օրեգանո – 1 թ.գդ.,
աղ,
սոխ – 1 գլուխ
Պատրաստման եղանակը.
Համեմունքները խառնել՝ խոշոր հատիկները նախապես մանրացնելով: Մի փոքր ձիթապտղի յուղ ավելացնել, լավ խառնել: Հավի միսը կտրատել, աղ անել, համեմունքները լցնել մսի վրա, լավ խառնել: Թողնել կես ժամ, որպեսզի համեմունքների համը փոխանցվի մսին: Ապա տապակի մեջ բուսայուղ լցնել, կտրատած սոխը տապակել, ապա տապակել նաև միսը: Մատուցել քամած մածունով աղցանի հետ:
