Մի իրի պատմություն. մահճակալ

Այսօր մահճակալը անհրաժեշտ իր է ցանկացած տան ինտերիերի համար: Մենք այն ընդունում ենք  որպես մի իր, առանց որի պարզապես հնարավոր չէ: Սակայն, միշտ չէ այդպես եղել: Դառնանք մահճակալի պատմությանը:     Նախամարդիկ խմբերով քնում էին գետնին: Գետնին  փռում էին  սպանված կենդանիների մորթիներ, խոտեր, ճյուղեր: Այն  օգնում էր  տաքությունը պահպանել: Այսպես էին քնում  մինչ կացարանների հայտնվելը: Հին շումերներն առաջինը սկսեցին իրենց կացարաններում առանձնացնել  սենյակներ  քնելու համար` նրանցում պատրաստելով  հատուկ բարձրություններ: Այս ամենը հինգ հազարամյակ առաջ էր: Իհարկե, այդպիսի  բարձրությունները  լիարժեք մահճակալներ չէին, քանի որ  բավականին կոշտ ու նեղ էին: Այնուամենայնիվ, հենց այսպես է հայտնվել ժամանակակից մահճակալների նախատիպը:

   Հին եգիպտացիները մի փոքր առաջ էին անցնել և բրոնզե դարում, որպես մահճակալ, օգտագործում էին փայտե ուղղանկյուն շրջանակներ, որոնց վրա պարաններից հյուսված ցանց էր ձգված: Շրջանակը դրված էր չորս ոտքերի վրա: Որպես կանոն` դրանք պատրաստվում էին կենդանիների թաթերի տեսքով: Այսպիսով, հին եգիպտացիներին հաջողվել էր պառկելատեղը բարձրացնել գետնից վեր: Սակայն նման մահճակալներին  հանգստանում էին  միայն ազնվականները: Սովորական եգիպտացիներն օգտագործում էին ծղոտե ներքնակներ, ինչպես նաև` տախտակներից ու քարերից պատրաստված  թախտեր:
Հին հռոմեացիներն առաջինն էին, որ սնարով  փայտե մահճակալներ պատրաստեցին: Դրանք  զարդարում էին  բրոնզե զարդարանքներով: Այդպիսի մահճակալները կոչվում էին «լեկտուս»: Դրանց համար կարում էին հատուկ բարձեր և ներքնակներ` բրդով լեցուն: Հին հռոմեացիներն հաճախ կիսաթափանցիկ կտորներ էին կախում  լեկտուսների վրա, որոնք ժամանակի ընթացքում վերածվեցին  ամպհովանու: Սակայն դա շատ ավելի ուշ տեղի ունեցավ:
Միայն XII դարում ամպհովանիները սկսեցին ամրացնել  առաստաղի գերաններին: Ամպհովանիներով մահճակալների հանրաճանաչության գագաթնակետը  XIV-XV դարերում էր, երբ այդպիսի մահճակալների նորաձևությունը տարածվեց եվրոպական գրեթե բոլոր երկրներում:
Հին Հունաստանում մահճակալը կոչվում էր «կրաբբատիոն»: Ենթադրվում է, որ հենց այս բառից է առաջացել «кровать` մահճակալ» անվանումը: Կրաբբատիոնից  բացի Հունաստանում լայն տարածում ունեին կլինեները ՝  սնունդ ընդունելու համար հատուկ մահիճները: Դրանք  ունեին փոքրիկ սնարներ և ձևավոր  ոտքեր: Կլինեն  ավելի հաճախ օգտագործում էին տղամարդիկ, մինչդեռ կանայք սնվում էին աթոռներին նստած:
Ժամանակի ընթացքում մահճակալները ձեռք բերեցին ավելի բարդ կառուցվածք, դրանք սկսեցին զարդարել թանկարժեք քարերով ու փղոսկրով: Միջնադարում նորաձև էին շքեղ և նրբաճաշակ  մահճակալները: Ենթադրվում էր, որ ինչքան բարձր է մահճակալը հատակից, այնքան  լավն  է: Սա շատ պարզ էր բացատրվում. մահճակալն ինչքան ցածր էր, այնքան ցուրտ էր դրա վրա քնելիս: Այդպիսի մահճակալներ բարձրանալու համար նախատեսված էին  աստիճաններ:
Մահճակալները հետզհետե վերածվում էին  արվեստի իսկական գործերի. դրանք պատրաստում էին թանկարժեք ծառատեսակներից` զարդարված փորագրություններով և թանկարժեք քարերով: Այս ամենը մահճակալի արժեքն աներևակայելիորեն  բարձրացնում էր, ուստի դրանք միայն հարուստ մարդիկ կարող էին իրենց թույլ տալ: Սկզբում մահճակալների վրա դնում էին ներքնակները, հետո դրանց վրա` փետրաներքնակները: Ընդունված էր այս ամենը ծածկել երկու սավանով, իսկ բարձերի տակ դնել գլանափաթեթներ: Այդ ժամանակի պատերազմներում մահճակալները` որպես ռազմաավար,  մեծապես գնահատվում էին:
Հասարակ մարդկանց տներում մահճակալը հայտնվեց շատ ավելի ուշ ՝ XIV-XVI դարերում: Որպես կանոն, պատրաստվում էր մեկ մեծ մահճակալ, որի վրա քնում էին ընտանիքի բոլոր անդամները:
Ռուսաստանում մահճակալի պատմությունը սկսվում է 17-րդ դարից: Մեծ  առումով, Ռուսաստանում այս կահույքի մասսայականացմանը խթանել  էր Պետրոս Առաջին կայսրը: Այդ ժամանակ  մահճակալներ ունեին միայն ազնվականները: Սովորական գյուղացիները շարունակում էին քնել փայտե տախտակամածներին ու վառարաններին: Այդպես էր  մինչև 19-րդ դարը: 18-րդ դարում տարբերում էին մահճակալների երկու տեսակ` ֆրանսիական և լեհական: Առաջինները  մեկ թիկնակով էին և տեղադրվում էին ննջասենյակի մեջտեղում: Երկրորդներն ունեին երկու թիկնակ և տեղադրվում էին  հատուկ խորշում՝ անկողնախորշում: 18-րդ դարի վերջին հայտնվեցին ավելի պարզ մահճակալներ` համեմատաբար ավելի մատչելի:
19-րդ դարի կեսերին ֆրանսիացի Դելագլը հայտնագործեց  զսպանակե ցանցը: Այդ ժամանակվանից  հարյուր տարվա ընթացքում  մահճակալներ պատրաստելու համար, որպես հենք, օգտագործում էին մետաղյա խողովակները, որոնց վրա ձգվում էր զսպանակե ցանցը:
20-րդ դարի կեսերին մետաղական մահճակալներին փոխարինելու եկան  ծալովի բազմոցները: 60-ականների վերջին Չարլզ Հոլլը հորինեց ջրի մահճակալը, որը ճանաչում ուներ հաջորդ տասը տարիների ընթացքում:     Նշանակալից հայտնագործություն էր Ուիլյամ Մերֆիի բարձրացնովի  մահճակալը, որը զգալիորեն խնայում էր տարածքը և համատեղում զգեստապահարանի գործառույթները: Այսօր կարելի է  ձեռք բերել  գրեթե ցանկացած չափսի և ձևի մահճակալ: Գնային ծավալը  նույնպես հսկայական է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )