Մի թերագնահատեք Պուտինին. ԿՀՎ ղեկավար

ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը կարծում է, որ սխալ է թերագնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ցանկությունը:

Ուիլյամ Բերնսը նաև ասել է, որ Եվգենի Պրիգոժինի ապստամբության փորձը «Ռուսաստանի ներքին գործն է, որին ԱՄՆ-ը չի մասնակցել և չի մասնակցելու»:

Նախօրեին Wall Street Journal-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտարարել էր, որ «Վագների» հիմնադրի ապստամբության սկսվելուց հետո ԿՀՎ ղեկավարը կապ է հաստատել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյի Նարիշկինի հետ` վստահեցնելով նրան, որ Վաշինգտոնը ոչ մի կապ չունի կատարվածի հետ։

Share This