ՄԻՊ․ Ընտանեկան բռնության յուրաքանչյուր ահազանգ պետք է ստանա ժամանակին և արդյունավետ արձագանք
Ընտանեկան բռնությունը, չնայած տարիների ընթացքում ձեռնարկված քայլերին՝ շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու արժանապատվությունը, անվտանգությունը և հիմնարար իրավունքները։
▪️Բռնության բացահայտումը, կանխարգելումն ու յուրաքանչյուր դեպքին պատշաճ և արդյունավետ արձագանքումը պետք է լինեն այս ոլորտում ներգրավված բոլոր դերակատարների գործունեության առաջնահերթություններից։
▪️Անհրաժեշտ է, որպեսզի բռնության մասին յուրաքանչյուր ահազանգ պատշաճ կերպով գնահատվի, իսկ պաշտպանությունն ու աջակցությունը կիրառվեն ժամանակին՝ հաշվի առնելով անձի անվտանգությունն ու անհատական կարիքները։
🔻Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հասարակության իրազեկվածության բարձրացումը և բռնության նկատմամբ անհանդուրժողականության մշակույթի ձևավորումը։ Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելումը պահանջում է պետության, մասնագիտացված կառույցների և հասարակության համատեղ ու հետևողական աշխատանք՝ յուրաքանչյուր անձի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունն արդյունավետորեն երաշխավորելու համար։
