Թենեսիում մահապատժի «ենթարկված» կինը ողջ է մնացել

Թենեսիում մահապատիժները ժամանակավորապես դադարեցվել են, երբ մահացու 2 ներարկում ստացած կինը ողջ է մնացել։

 

Քրիստա Գեյլ Փայքը մեղավոր էր ճանաչվել 1995 թվականին կատարված սպանության համար։ Երեկ նա պետք է դառնար նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինը վերջին 200 տարվա ընթացքում, սակայն ներարկումներից հետո ողջ է մնացել։

 

Մինչ մահապատիժն իր ներման խնդրագրում 51-ամյա Փայքը գրել էր, որ միայն տարիներ անց է կարողացել լիովին հասկանալ իր հանցագործությունը. «Ես հոգեպես անառողջ 18-ամյա աղջիկ էի։ Ինձ տարիներ պահանջվեցին, որպեսզի հասկանայի իմ արածի ամբողջ լրջությունը։ Եվ նույնիսկ ավելի երկար ժամանակ՝ հասկանալու համար, թե որքան շատ մարդկանց է դա ցավեցրել»։

 

Նահանգապետը, սակայն, մերժել էր ներման խնդրագիրը։

 

 

Share This