Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարվի․ մանրամասներ
Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման է դրվել «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի զորակոչ հայտարարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Այն սահմանում է զորակոչի կազմակերպման ընթացքը, ենթակա անձանց թվաքանակն ու ժամկետները։
Զորակոչը վերաբերում է մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետներին, ծառայության ժամկետը՝ երկու տարի։ Զորակոչվելու ցանկություն հայտնածներն էլ կընդգրկվեն, սահմանված թվաքանակը՝ մինչև 10 մարդ։
Պաշտպանության նախարարությունը 7 օրվա մեջ կհրապարակի հրաման և կստեղծի մանդատային հանձնաժողով։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։
