Վարդենյաց լեռնանցքում բուք է
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 23։05-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
