Նոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներ

Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ նոյեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև 14:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-4 Բելառուսական թաղամասի, Տարոն-2 ՔՇՀ-2 թիվ 59գ, 59դ, 60, 61 բազմաբնակարան շենքերի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Նույն աշխատանքների նպատակով՝ նոյեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև 14:00-ն կդադարեցվի Վանաձորի Ազատամարտիկների փողոցի թիվ 3-ից 27 (կենտ համարներ) առանձնատների, Հերացի փողոցի թիվ 12, 14, 18, 20, 22, Մյասնիկյան փողոցի թիվ 21, 21ա, 21բ, Վարդանանց փողոցի թիվ 114, 114/1, 116 առանձնատների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

Share This