Անձնական տվյալներ՝ պարզ և հասկանալի Wildberries-ից
Wildberries-ը Հայաստանում գործարկել է անձնական տվյալների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքին նվիրված հարթակ, որտեղ օգտատերերը կարող են տեղեկանալ հոգատար վերաբերմունքի կարևորության մասին, վերահսկել տվյալների մշակումը և կապ հաստատել ընկերության հետ։
privacy.wildberries.am-ում ներկայացված է, թե ինչպես է ընկերությունը Հայաստանում մշակում տվյալները և ինչ սկզբունքներով է առաջնորդվում՝ կոնկրետ օրինակներով։ Տեղեկատվությունը կառուցակարգված է, համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը, հասանելի է հայերեն և ռուսերեն։
«Գործարկել ենք առանձին կայք, որը կօգնի օգտատերերին կողմնորոշվել և արագ կապ հաստատել մեզ հետ», նշել է Հայաստանում Wildberries-ի ռեգիոնալ տնօրեն Դավիթ Միրզոյանը։ Ընկերությունը նաև մշտադիտարկում ու արգելափակում է վնասաբեր կայքերն ու հավելվածները և առաջ է մղում կիբեռիրազեկվածությունը բոլոր երկրներում։ Նախկինում նմանատիպ կայքեր են գործարկվել Ղրղզստանում, Բելառուսում, Ռուսաստանում և Ուզբեկստանում։
