Մինչև հոկտեմբերի 2-ի 09:00-ն ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքների պատճառով հոկտեմբերի 1-ին ժամը 09:45-ից մինչև հոկտեմբերի 2-ը 09:00-ն կդադարեցվի ք. Վարդենիս Գայի, Հ. Արզոյան, Երիտասարդության, Համբարձումյան փողոցների ջրամատակարարումը։
Նույն օրը ժամը 10:00–14:00-ը ջրամատակարարումը կդադարեցվի Ա. Խաչատրյանի, Ա. Խաչատրյանի 1 Նրբ., Կոմիտասի 29 շենքում։
Նույն օրը ժամը 10:10–18:00-ը կդադարեցվի ք. Մասիս 3, 4, 5, 6 թաղամասերի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է ներողամտություն և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
