Միկադո, որը պատրաստվում է թթվասերով
Բաղադրամասեր 2 բաժակ թթվասերին ՝2 բաժակա շաքարավազ, 0.5 կգ կարագ,1թգ. սոդա, 5 հատ ձու,2 տուփ խտացրած կաթ, շոկոլադ և ալյուր
Պատրաստման եղանակը 100 գր. կարագը լավ հարել, 3 ձուն և 1 բաժակ շաքարավազը լավ հարել, ավելացնել 2 բաժակ թթվասեր` 1 թգ. սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր: Բաժանել 7 գնդի:Թխել առանձին-առանձին:Կրեմը պատրաստելու համար հարկավոր է ՝2 տուփ խտացրած կաթը 2 ժամ եռացնել, 2 ձվի դեղնուցը 1 բաժակ շաքարավազով հարել: 400 գր. կարագը փափկեցնել, լավ հարել: Բոլորը միասին լավ խառնել, քսել շերտերին: Վրան քերել շոկոլադե սալիկ:
