Մեքսիկայում դանակահարել են Observador Ciudadano-ի լրագրողին
Մեքսիկայում անհայտ անձը հարձակվել ու դանակի չորս հարված է հասցրել Observador Ciudadano կայքի լրագրող Մանուել Ալֆարոյին: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն: Նշվում է, որ լրագրողը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Հարուցվել է քրեական գործ:
Նշվում է նաև, որ 2012 թվականին Մանուել Ալֆարոյի վրա կրկին հարձակում էին գործել, սակայն նա կարողացել էր վնասազերծել չարագործին ու հանձնել ոստիկանությանը: Մեկ տարի անց լրագրողը հայտարարել էր, որ Պուերտո Վալյարտայում հինգ տղամարդ փորձել են իրեն առևանգել:
Մեքսիկան լրագրողների համար շարունակում է վտանգավոր երկիր համարվել: Վերջին մեկուկես տարվա ընթացքում սպանվել է ԶԼՄ-ների 7 ներկայացուցիչ:
