Մերձմոսկովյան շրջանում ոստիկանն աշխատանքից ազատվել է դպրոցականի հետ ինտիմ կապ ունենալու համար
Մերձմոսկովյան շրջանում ոստիկանն աշխատանքից ազատվել է 13-ամյա դպրոցականի հետ ինտիմ կապ ունենալու համար: Այս մասին հայտնում է «Ивестия»-ն:
Նշվում է, որ իրավապահ մարմինների 19-ամյա աշխատակիցը դեռահաս աղջկա հետ ծանոթացել է մարտ ամսին: Նրանք սկսել են շփվել սկզբում նամակագրությամբ, հետո հանդիպել են հանգստյան օրերին: 13-ամյա աղջիկը պատմել է, որ հանդիպումներից մեկի ժամանակ ոստիկանն իր նկատմամբ ոտնձգություններ է կատարել, սակայն մերժում ստանալուց հետո ներողություն է խնդրել:
Օգոստոսին նա աղջկա հետ հանդիպումը կազմակերպել է հյուրանոցում և ինտիմ հարաբերություն ունեցել վերջինիս հետ: Աղջիկը պատմել է, որ դա տեղի է ունեցել հակառակ իր ցանկության և երկար ժամանակ նա լռել է ու ոչ-ոքի այդ մասին չի պատմել: Հարուցվել է քրեական գործ:
