Մայիսի 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու

Պլանային աշխատանքների պատճառով մայիսի 29-ին ժամը 09:00–19:00 կդադարեցվի գազամատակարարումը Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Մուրացան թաղամասում, Շիրակի խճուղում, ինչպես նաև Շնող բնակավայրի «Մեծ քարի գլուխ» թաղամասում և 13-րդ փողոցում։

Հունիսի 2-ին ժամը 09:00–18:00 գազ չի լինի Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքներում, Սոլակ, Քաղսի, Լեռնանիստ, Ջրառատ, Աղավնաձոր, Մեղրաձոր, Մարմարիկ, Արտավազ, Ձորակ, Փյունիկ բնակավայրերում և հարակից հանրային կազմակերպություններում։

Նույն օրը ժամը 11:00–17:30 կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցի և հարակից հասցեների գազամատակարարումը։

Share This