Մահացու վրաերթի է ենթարկվել երեք հետիոտն
Մոսկվայում ծանր ավտոպատահար է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է РЕН ТВ-ն, մեքենան վրաերթի է ենթարկել երեք հետիոտնի, որոնք անցել են «զեբրի» վրայով։ Երեքն էլ տեղում մահացել են։ Մեքենայում եղել է երկու հոգի, որոնք վնասվածքներով հոսպիտալացվել են։
