Հայտնի են աղիքների համար վնասակար մթերքները

Գերմանացի գիտնականները թվարկել են այն մթերքները, որոնք մշտական օգտագործման ժամանակ վնասակար են մարդու առողջության համար եւ կարող են քայքայել նրա աղիքները, քանի որ ախտահարում են աղիների լորձաթաղանթը։ Այս մասին հայտնում է Focus.de-ն։ Ըստ մասնագետների, պետք է խուսափել հատկապես պարզ ռաֆինացված շաքարից, որը պարունակվում է խմորեղենի մեջ, շոկոլադում եւ մարմելադում։ Խորհուրդ է տրվում նաեւ սահմանափակել երշիկային արտադրանքի օգտագործումը՝ շաբաթական ոչ ավել, քան մեկ անգամ, իսկ մարգարինն ու մայոնեզը առհասարակ հանել սննդակարգից։ Սրա հետ մեկտեղ, գերմանացի գիտնականները աղիների լորձաթաղանքի բարերար ազդեցություն ունենալու համար խորհուրդ են տլիս օգտագործել մրգային խյուսեր, ձուկ, խաշած կարտոֆիլ, ինչպես նաեւ գազար եւ շպինատ։ Մասնագետները նկատում են, որ տեւականորեն ոչ ճիշտ սնվելու հետեւանքով կարող են առաջանալ տարբեր ծանր հիվանդություններ, ինչպիսիք են աղիքային բորբոքումները, լյարդի ցիրրոզը, ուղիղ աղիքի քաղցկեղը եւ այլն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )