Մագնիսները կվաճառվեն, աղբամաններ կտեղադրվեն

Բնության պահպանություն, քաղաքը մաքուր պահելու գաղափար:Գյումրու «Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու Երիտասարդաց միությունը «Սոցիալական բիզնես» ծրագրի շրջանակում իրականացնում է նախաձեռնություն: Պատրաստվում են մագնիսներ՝ բնապահպանական պատկերներով:Դրանք կվաճառվեն, իսկ ստացված հասույթով քաղաքի տարբեր հատվածներում աղբամաններ կտեղադրվեն:Ինչպես նախաձեռնության կազմակերպիչներն են նշում , ծրագրի նպատակներից մեկն էլ մեծ թվով երիտասարդների ներգրավումն է: Գյումրու «Սուրբ Յոթ վերք», «Սուրբ Նշան» եկեղեցիների երիտասարդական միությունների ներկայացուցիչներն ու անհատ կամավորներ եւս մասնակցում են ծրագրի իրականացմանը:

