Փաշինյանը թող նախ անգրագիտության դեմ պայքարը սկսի սեփական թիմից զտելով անգրագետներին

Կառավարության այսօրվա նիստը աչքի է ընկել բավական յուրօրինակ պոռթկումներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է մանկատների, գիշերօթիկ դպրոցների եւ այլ նմանատիպ խնամքի հաստատությունների մասին։ Ընդ որում նա այս անգամ խոսել է այն մասին, որ հետադիմական հակահեղափոխական մնացորդները ցանկանում են այդ հաստատություններում գտնվող սաներին անգրագետ մեծացնել, հետադիմության տանել երկիրը ու ինքը վճռականորեն պայքարելու է դրա դեմ ու թույլ չի տալու, որ անգրագետ սերունդ մեծանա ու վտանգի մի խոսքով երկրի պայծառ ապագան, որին նա ամենայն հավանականությամբ նայելու է Յուպիտեր մոլորակից, Աննայի հետ, երբ կառավարության կողմից իր համար գնված տիեզերանավով ճամփորդի այնտեղ՝ տեղի այլմոլորակայիններին հայկական ոչ բռնի թավշյա հեղափոխության արժեքները տարածելու։ Մի խոսքով․ հասկանալի է, մարդիկ աչքի տակ ՀԿ-ներ ունեն, նրանց պետական ֆինանսավորում են խոստացել, ամենայն հավանականությամբ ու «գործ են պաս տալիս» էլի՝ ամենայն հավանականությամբ։ Սակայն ուշագրավը հենց այն է, որ Փաշինյանը պայքարելու է անգրագիտության դեմ։ Մի մարդ, ում թիմի ճնշող մեծամասնությունը հազիվ հասցրել է ավարտել մանկապարտեզը ու եթե չլիներ իշխանափոխությունը դժվար էլ հայերեն այբուբենը ձգտեր մինչեւ վերջ սովորելուց, խոսում է անգրագիտության դեմ պայքարից։ Բարի խորհուրդ Փաշինյանից․ թող սկսի թիմակիցներից, պահանջի, որ օրինակ գերատեսչական հաղորդագրություններում, ներառյալ վարչապետի աշխատակազմինը, տառասխալներ ու կետադրական սխալներ չունենան, որ կիքսեր չլինեն, ինչպես օրինակ Հովիկ Աբրահամյանի ժամանակվա հաղորդագրությունը մեխանիկորեն «քոփի փաստ» անելն ու Արարատ Միրզոյանի օրոք Հովիկ Աբրահամյանին կրկին ԱԺ նախագահ «ներկայացնելը» ու այսպես շարունակ, իսկ առանձին պատգամավորների կողմից 5-7 նախադասության ծավալով գրառումների մինչեւ մի քանի տասնյակ վերախմբագրումներ կատարելու պրակտիկան ֆեյսբուքում, չի խոսում բարձր գրագիտության ցենզի մասին, որն առկա է իշխանական թիմում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )