Երևանի Տերյան փողոցում վթարվել է 400 մմ տրամագծով ջրատար խողովակ․ «Վեոլիա Ջուր»-ը վթարի վայրում է

Այսօր առավոտյան Երևանի Տերյան փողոցում վթարվել է 400 մմ տրամագծով թուջե խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես: Այդ մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:

«Վթարի մասին ահազանգը ստանալուց անմիջապես հետո «Վեոլիա Ջուր» ընկերության «Կենտրոն» շահագործման տեղամասի մասնագետները մեկնել են վթարի վայր:

Այս պահին ընթանում են վթարի վերացման աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում:

Share This