ԴՕԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԸ

Տիկի՛ն Փոլա Ուայթ-Քեյն,

Պահանջում ենք հրապարակային և ուղիղ պատասխան․ ճի՞շտ է հանրային դաշտում հնչած պնդումը, որ Դուք առնչություն ունեք Վարդան Ղուկասյանի ազատազրկմանը և նրան շարունակաբար անազատության մեջ պահելուն։ Ի՞նչ դեր է այս գործում ունեցել «Կյանքի խոսք» կազմակերպության հայաստանյան ղեկավար Արթուր Սիմոնյանը։
Վարդան Ղուկասյանը շուրջ երկու տարի գտնվում է ներգաղթային կալանքի տակ՝ առանց քրեական մեղադրանքի
Եթե հաստատվի, որ Ձեր միջամտությունն է պատճառ դարձել նրա ազատությունից ապօրինի զրկման կամ կալանքի ապօրինի երկարաձգման համար, ապա ԴՕԿ կուսակցությունը հենց Ձեզ է համարելու նրա խախտված իրավունքների թիվ մեկ պատասխանատուն և պահանջելու է Ձեր գործողությունների իրավական քննություն ու պատասխանատվություն։
Հավատքի հարցերով խորհրդականի պաշտոնը պատասխանատվությունից ազատող վկայական չէ։ Կրոնական հեղինակությունը որևէ մեկին իրավունք չի տալիս տնօրինելու ուրիշի ազատությունն ու ճակատագիրը։
Ի՞նչ առաքելությամբ եք եկել Հայաստան։ Պատրա՞ստ եք պաշտպանել մարդու ազատությունն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությունը նույն վճռականությամբ, որով խոսում եք հավատքի մասին։
Մենք պահանջում ենք ստուգելի պատասխան՝ փաստերով։ Որևէ հերքում պետք է անդրադառնա կոնկրետ հարցին․ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ ի՞նչ եք փոխանցել ԱՄՆ պետական մարմիններին, ե՞րբ և ի՞նչ նպատակով։
Եթե այս պնդումը կեղծ է՝ հրապարակայնորեն հերքե՛ք։ Եթե իրականություն է՝ պատասխանատվության հարցը բարձրացնելու ենք մինչև վերջ։

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԽԼՎԱԾ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆՔ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ՝ ԱՆԿԱԽ ԱՆՈՒՆԻՑ, ՊԱՇՏՈՆԻՑ ՈՒ ՀՈՎԱՆԱՎՈՐԻՑ։

DOK PARTY’S PUBLIC DEMAND

Ms. Paula White-Cain,

We demand a direct, public answer: Is there any truth to the allegation made publicly that you were involved in Vardan Ghukasyan’s detention and his continued confinement? What role, if any, has Artur Simonyan, the head of the Word of Life organization in Armenia, played in this matter?

Vardan Ghukasyan has been held in immigration detention for nearly two years without criminal charges.

If it is established that your intervention caused his unlawful deprivation of liberty or the unlawful extension of his detention, the DOK Party will hold you primarily responsible for the violation of his rights and demand a legal investigation into your actions and accountability.

Your position as a faith adviser does not exempt you from accountability. Religious authority gives no one the right to control another person’s freedom or fate.

What is the purpose of your visit to Armenia? Are you prepared to defend human liberty and the autonomy of the Armenian Apostolic Holy Church with the same resolve with which you speak about faith?

We demand a verifiable answer supported by facts. Any denial must address the specific question: What information, if any, have you provided to U.S. government authorities concerning Vardan Ghukasyan, when, and for what purpose?

If this allegation is false, deny it publicly. If it is true, we will pursue accountability to the very end.

WE WILL DEMAND ACCOUNTABILITY FOR VARDAN GHUKASYAN’S LOST FREEDOM—REGARDLESS OF NAME, POSITION, OR WHO PROVIDES PROTECTION.

Share This