G7-ի երկրները պայմանավորվել են ռազմավարական պահուստներից շուկա բաց թողնել մինչև 100 միլիոն բարել վառելիք

Մեծ յոթնյակի» (G7) երկրները որոշում են կայացրել առաջիկա չորս ամիսների ընթացքում ռազմավարական պահուստներից շուկա բաց թողնել մինչև 100 միլիոն բարել նավթ և դիզելային վառելիք: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը։

 

Միջոցառումն իրականացնելու ու համակարգելու է Էներգետիկայի միջազգային գործակալությունը (IEA)։ G7-ի ղեկավարների հայտարարության համաձայն՝ վառելիքի զգալի մասը շուկա դուրս կբերվի առաջիկա 20 օրվա ընթացքում։

 

Երկրները պայմանավորվել են էներգակիրների առևտրի վրա սահմանափակումներ չմտցնել: Նշենք, որ սա առանցքային համաձայնություն է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում էր դիզելային վառելիքի արտահանման արգելք դնելու տարբերակը՝ ներքին շուկայում գները կայունացնելու համար:

 

G7-ի ներկայացուցիչները նախատեսում են մոտ օրերս կրկին հանդիպել՝ դիզելային վառելիքի լրացուցիչ ծավալների բացթողման հնարավորությունը քննարկելու նպատակով:

 

 

Share This