«Հրապարակ». ՔԿՀ-ներից մեկում ընտրությունների գիշերը կալանավորների են ծեծի ենթարկել
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ իրենց տեղեկություններով ՔԿՀ-ներից մեկում ընտրությունների գիշերը կալանավորներին ծեծի են ենթարկել։ Նախնական տեղեկությունը ստացվել էր կալանավայրերից, որտեղ պարզվել էր, որ ՔՊ-ն մեծ թվերով պարտվել է ընդդիմությանը։
Օրաթերթի տվյալներով՝ երբ տարածվել են լուրեր, թե «Քաղպայմանագիրը» հաղթում է, խցերից իշխող ուժի եւ Փաշինյանի հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ, իսկ ժամեր անց բանտի օպերները անսպասելի ներս են մտել եւ ջարդել ըմբոստացածներին։ Նշվում է, որ գրեթե բոլոր ՔԿՀ-ներում ՔՊ-ն զիջել է ընդդիմադիրներին։
