Հնդկաստանում բնակիչներն այրվող ոստիկանական մեքենայի բոցերից մի խումբ շան ձագերի են փրկել (տեսանյութ, լուսանկար)
Հնդկաստանի արևմտյան հատվածում գտնվող Սուրենդրանագար վարչական շրջանում տեղացիներն այրվող փոխադրամիջոցի բոցերից մի խումբ շան ձագերի են փրկել, գրում է Daily Mail-ը:
Այրվող ոստիկանական մեքենային մոտենալով` տեղացիներն ավտոմեքենայի տակ շան ձագերի են նկատել և որոշել են փրկել նրանց:
Տեղացիների ջանքերով շան ձագերը մեքենայի տակից մեկ առ մեկ դուրս են բերվել: Պարզվում է` հենց այդ մեքենայի տակ են ծնվել ձագերը. մայր շունը նրանց պահել է լքված ոստիկանական մեքենայի տակ:
Հրդեհի պահին մայր շունը, սակայն, տեղում չի եղել. հայտի չէ` լքե՞լ էր ձագերին հրդեհից առաջ, թե՞ կեր հայթայթելու է դուրս եկած եղել:


