Հիշեցնեմ, այո դուք եք պատասխանատու, երկրի, պատերազմի ու զոհերի համար
Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթի ձերբակալությունը նույնն է, ինչ որ արվեց Շանթի Հարությունյանի դեպքում։ Երբ հորը փակել են բանտում ու չեն բավարարվել,, հիմա էլ որդուն են հետապնդում, ընտանիքին հոգեբանական խոշտանգումների ենթարկում։ Պետությունն իր ամբողջյ ուժով ճզմում է 18 ամյա տղային և ընտանիքին։ Ինչ է ասել Դավիթ Ավետիսյանը Փաշինյանին․«պատասխան ես տալու իմ զոհված ընկերների համար»։ Ցավը սրտում պահած տղան կարող էր չէ սա ասել, հո նա միակը չէ, որ պատասխանատվության սլաքն ուղղում է դեպի Փաշինյանը։ Եվ ինչպես միշտ Փաշինյանը ոչ թե պատասխանում է հարցերին ու հարցադրումներին, այլ պատասխանում է հարցը տվողներին։ Վարուժան Ավետիսյանի որդու դեպքում դիմում կոնյրետ գործողությունների։ Ազատ արձակեք Վարուժան Ավետիսյանի որդուն, հերիք է օրինականություն խաղաք։ Հիշեցնեմ, այո դուք եք պատասխանատու, երկրի, պատերազմի ու զոհերի համար։
