Հեյլի Բիբերը փորձել է բաց մեջքով զգեստ, որից անհնար է աչք կտրել

Թերևս ոչ ոք չի վիճի այն փաստի հետ, որ Հեյլի Բիբերը ամենաոճային արևմտյան աստղերից է։ Ինստգարմ սոցիալական ցանցում նա սիրում է ցուցադրել իր կերպարներն ու ոգեշնչել երկրպագուներին։ Հայտնի մոդելը նախօրեին ցույց է տվել, թե ինչ կարող եք գնալ ձեր սիրելիի հետ ժամադրության:

Նոր լուսանկարներում մոդելը ներկայացել է գայթակղիչ հանդերձանքով, որը, վստահ ենք, բոլորին կգրավի։ Նա հագել էր կիպ սպիտակ զգեստ՝ մեջքի կտրվածքով։ Կերպարը Հեյլին լրացրել է փայլուն ականջօղերով և փափուկ կապույտ պայուսակով։

Հիշեցնենք, որ Հեյլին և Ջասթինը ամուսնացել են 2018 թվականին։ Երգիչը մոդելին ամուսնության առաջարկություն է արել իրենց հարաբերությունների մեկնարկից ընդամենը մի քանի ամիս անց։ Նրանք մեկ անգամ չէ, որ հրապարակավ հայտարարել են, որ պատրաստ են ծնող դառնալ։ Ճիշտ է, վերջերս տված հարցազրույցում Հեյլին խոստովանել է, որ վախենում էր երեխա ունենալ։

 

Share This