Հավի մսի ներկրման համար մաքսատուրք չի գանձվի

Ռուսաստանում մեկ տարի հավի սառեցված մսի ներկրման համար մաքսատուրք չի գանձվի, եթե ներկրման ծավալը չի գերազանցում 140 հազար տոննան։ Այս մասին հայտնում է ՌԴ Կառավարության մամուլի ծառայությունը։ Այս քայլով կառավարությունը փորձում է ապահովել հավի մսի շուկայում գնային կայունությունը Որոշումը գործելու է 2024 թվականի հունվարի մեկից մինչեւ դեկտեմբերի երեսունմեկը։ Հաստատվել է նաեւ անմաքս ներկրումների փաստաթղթային փաթեթի ձեւը, որը կարող են ստանալ ներկրող ընկերությունը։ Փաստաթղթերը տրամադրելու է ՌԴ Գյուղատնտեսության նախարարությունը։ Նշենք, որ ՌԴ տարածք հավի մսի ներկրման համար որոշակի արտոնյալ քվոտաներ է սահմանվել նաեւ ԵԱՏՄ շրջանակներում։

Share This