Հային սպանած մարդասպանը Ադրբեջանում է
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին սպանած ադրբեջանցին իր հայրենիքում է։ Իրեն դիմավորած ԶԼՄ-ների հետ զրույցում Հուսեյն Ահլիմանի Ախունդովը,հայտարարել է, որ իր առողջությունը լավ է և ուրախ է, որ վերադառնում է Ադրբեջան, ամեն ինչ լավ է։
Հուսեյն Ախունդովը մեկն է այն երկու ադրբեջանցի զինծառայողներից, որոնք ապրիլի 7-ին Նախիջևանի կողմից ապօրինի հատել էին Հայաստանի սահմանը։ Ըստ քրեական գործի նյութերի` ապրիլի 12-ին, Ախունդովը, իր մոտ եղած ինքնաձիգով կրակել է «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա և սպանել նրան։

