
-Մեկ տարի առաջ մենք ձեզ հետ խոսել են այն մասին, որ Ռուսաստանը կուզենար երաշխավորված տեսնել իր համար մուտքը Հայաստանում գործող կենսալաբորատորիաներ, որոնք ստեղծվել են Պենտագոնի միջոցներով։ Հարցի լուծումը եզրափակիչ փուլում է։ Նոյեմբերին Սերգեյ Լավրովը կայցելի Երեւան եւ կստորագրվի համապատասխան հուշագիր երկու երկրների միջեւ։
-Այո, մենք աշխատում ենք հուշագրի ուղղությամբ։ Սակայն անցյալ տարի, մեր խոսակցությունից հետո, իմ անձնական կարգադրությամբ ռուսական մասնագետների համար բացվեց հասանելիությունը այդ օբյեկտների հանդեպ, որպեսզի համոզվենք, որ դրանք որեւէ սպառնալիք չեն պարունակում Ռուսաստանի հանդեպ։ Դրանք, առհասարակ, որեւէ ռազմական նպատակներ չեն հետապնդումը։ Դրանք կենսալաբորատորիաներ են, որոնք օգտագործվում են զուտ բժշկական նպատակներով։ Կարծում եմ մեր ռուս գործընկերները համոզվեցին դրանում։
-Հուշագիրը, որքան ես եմ հասկանում, կամրագրի ռուս մասնագետների մշտական հիմքով հասանելիությունը։
-Այդ լաբորատորիաները Հայաստանի սեփականությունն են ու սա շատ կարեւոր է։ Այդ լաբորատորիաները արժեքավոր են ու կարեւոր Հայաստանի համար։ Մենք շնորհակալ ենք նաեւ մեր ամերիկացի գործընկերներին այն բանի համար, որ նրանք օգնեցին Հայաստանին եւ ֆինանսավորեցին այդ ժամանակակից լաբորատորիաների ստեղծումը, որոնց աշխատանքը միտված է Հայաստանի կենսաբանական անվտանգության ապահովմանը։ Փաստացի կերպով, դա նվեր է եւ շատ թանկ նվեր։ Մենք դեռ աշխատում ենք հուշագրի տեքստի ուղղությամբ։ Այդ փաստաթղթի գլխավոր նպատակը բոլոր կողմերի շահերի հաշվի առնումն է, որպեսզի որեւէ մտավախություն չլինի որեւէ կողմի մոտ մեր գործընկերներից, կապված այդ լաբորատորիաների հետ։
