Հայաստանն առաջիկայում կարող է միանալ Աբրահամի համաձայնագրերին․ Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Աբրահամի համաձայնագրերին (արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրեր) կարող են միանալ 4-6 երկիր, այդ թվում՝ Սիրիան, Լիբանանը, Հայաստանը և Ադրբեջանը։
«Իմ կանխատեսումն այն է, որ… համեմատաբար շուտով մենք կտեսնենք Լիբանանում և նույնիսկ Սիրիայում կարգավորման ներուժ … Դա կարող է տեղի ունենալ Լիբիայի հետ… Ես խոսում եմ Աբրահամի համաձայնագրերին միացող երկրների մասին, դա կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հետ», – ասել է նա Breitbart-ին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նոսվոստին»։
Ուիթկոֆի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են հակամարտության կարգավորմանը։
«Ես բավականին վստահ եմ, որ չորս կամ հինգ, գուցե վեց երկիր կմիանա Աբրահամի համաձայնագրերին առաջիկա մի քանի ամիսների ընթացքում», – հավելել է նա։
