Կքննարկվի արտակարգ դրություն հայտարարելու մասին հարցը
Այսօր՝ ժամը 15.00-ին, տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյան։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը հասել է 30-ի, որոնցից 1-ը՝ առողջացած է։
